Նյույորքցի նկարիչ Քեթ Օ՝Սուլիվանն իր ֆերմայի 170-ամյա տունը վերածել է ծիածանագույն դրախտի: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

19-րդ դարի տունը նա գնել է 2009 թվականին և իր ամուսնու՝ Մեյսոն Բչաունի ու կրեատիվ ընկերների հետ սկսել ձեռքով նկարազարդել պատերը: Հին, սպիտակ պատերը կյանքի նոր շունչ են ստացել:

Նա խոստովանել է, որ պարզապես հետևել է իր ներսում արթնացած 5-ամյա երեխային:
























































