Monday, 15 06 2026
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա

Հայտնաբերվել է Դալմայի այգիներում 48 ամյա տղամարդուն մասնատած մարդասպանը

Այսօր՝ հունվարի 10-ին, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր տեղափոխվել է Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի 15 շենքի 10-րդ բնակարանում հաշվառված 52 ամյա Սերգո Երեմյանը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցները Կուրղինյան փողոցին հարակից Դալմայի այգիներ այգեգործական տարածքի կիսակառույց տնակի հետնամասում հայտնաբերել էին տղամարդու մասնատված դի: Պարզվել էր, որ տեղի ունեցածը սպանություն էր, իսկ սպանվածը Կուրղինյան փողոցի բնակիչ 48 ամյա Արա Հունանյանն էր:

shamshyan.com-ը հայտնում է, որ Ս. Երեմյանը նախկինում դատապարտված է եղել ԽՍՀՄ քրեական օրենսգրքի 99 հոդվածի (դիտավորյալ սպանություն ) հատկանիշներով և կալանքից ազատվել է 1996 թվականի սեպտեմբերին:

Նա փաստացի բնակվելուց է եղել նշված կիսակառույց տնակում: Ա. Հունանյանը բազմաթիվ անգամ օգնության ձեռք է մեկնել Ս. Երեմյանին, և սպանության օրը նույնպես օգնության նպատակով այցելել է նրան և ինչ-որ հարցի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել և Ս. Երեմյանը իբրև ճանապարհելու նպատակով հետևից հարվածներ է հասցրել Ա. Հունանյանին, որից հետո դին մասնատել է տնակում, և դին տեղափոխել է հետնամաս և կտորով փաթաթել, ինչպես նաև փորձել է քողարկել հողի, խոտի և երկաթե ճաղավանդակի տակ:

shamshyan.com-ը հայտնում է, որ երբ դին հայտնաբերվել է, դատական բժիշկն ու փորձագետը կտորը քանդելուց հետո նոր ականատես եղան դաժան տեսարանին:

Ըստ shamshyan.com-ի Ս. Երեմյանը արդեն ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Իսկ առաջիկա օրերին քննչական մարմինը դիմելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը:

shamshyan.com-ը հայտնում է, որ սպանվածը ավարտել էր տնտեսագիտական համալսարանը և աշխատում էր «Գրանդ Տոբակո» ընկերությունում, իսկ նրա տղան օրեր էր առաջ էր զորացրվել Զինված ուժերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում