ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Բյուկենենը: 1986 թ. Բյուկենենը Նոբելյան մրցանակի է արժանացել տնտեսական և քաղաքական որոշումների տեսական հիմունքները հետազոտելու համար: Նա հիմնավորել է քաղաքագիտական և տնտեսագիտական մեթոդների միջև կապերը:
Նրա հիմնական աշխատանքներից մեկը՝ 1962 թ. գրված «Համաձայնության հաշվարկ. սահմանադրական ժողովրդավարության տրամաբանական հիմքերը» աշխատությունն է:
Նոբելյան մրցանակը ստանալուց հետո Բյուկենենը շարունակել է դասավանդել Թեննեսիի, Ֆլորիդայի և Վիրջինիայի համալսարաններում, ինչպես նաև գրել մի քանի գրքեր:










































