«Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված են «Ռեալ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ծառայություններով: Անգլիական լրատվամիջոցները հայտնում են, որ նշված ակումբները պատրաստվում են խորվաթ ֆուտբոլիստին Պրեմիեր Լիգա վերադարձնել առաջիկա ամռանը:
Իսպանիայում կարիերայի սկիզբն այնքան էլ հաջող չէր Մոդրիչի համար: Սակայն վերջին հանդիպումների ընթացքում նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում և ավելի հաճախ ընդգրկվում «արքայական ակումբ»-ի հիմնական կազմում:
Եթե անգլիական ակումբները Լուկային վերադարձնելու մտադրություն ունեն, ապա նրանց շատ բարդ բանակցություններ են սպասվում «Ռեալ»-ի հետ, քանի որ ակումբն ընդհանրապես չի ուսումնասիրում Մոդրիչի տրանսֆերը վաճառելու տարբերակը:






































