Դամասկոսը նամակ է հղել ՄԱԿ-ին, որով Թուրքիային մեղադրում է Սիրիայի Հալեպ քաղաքում արտադրական ձեռնարկությունների թալանման գործում մասնակից լինելու մեջ։ Այս մասին հաղորդում է Agence France Presse-ը:
Սիրիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Հալեպում թալանվել է շուրջ 1000 արտադրական ձեռնարկություն, իսկ գողացվածն ուղարկվել է Թուրքիա` վերջինիս կառավարության լիակատար աջակցմամբ:
Հայտարարությունն ուղարկվել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պաբ Գի Մունին և ՄԱԿ ԱԽ:
Սիրիայի դիվանագիտական գերատեսչությունը Թուրքիայից պահանջել է գողոնը վերադարձնել սեփականատերերին և փոխհատուցում վճարել տուժածներին:









































