ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է երկու տղամարդու, ովքեր պայթյուններ էին ծրագրել Միսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում: Առաջիկայում երդվյալ ատենակալները պետք է որոշում կայացնեն օգոստոսի 9-ին ոստիկանի կողմից անզեն 18-ամյա աֆրոամերիկացի Մայքլ Բրաունի սպանության գործով, որը մեծ արձագանք էր ստացել: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Հաղորդվում է, որ ձերբակալվածները բնակվում են Ֆերգյուսոնից ոչ հեռու և ինչ-որ կազմակերպության անդամներ են, որը կապ ունի «Սև հովազներ» արմատական կուսակցության հետ:
FBI-ում հայտարարել են, որ տղամարդիկ նյութեր էին գնել՝ ինքնաշեն պայթուցիկ սարքեր ստեղծելու համար:








































