Նոյեմբերին երաժշտական ինդուստրիան միանգամից մի քանի արժեքավոր նվեր է անում երաժշտասերներին: Դժգոհներ չեն լինի: Լույս կտեսնեն One Direction-ի,Depeche Mode-ի,The Queen-ի, Pink Floyd-ի և Դևիդ Բոուի ալբոմները՝ հայտնում է elle.ru-ն:
The Queen
Queen Forever

Խմբի նոր սկավառակը, որի վոկալիստը մահացել է 23 տարի առաջ, ոչ միայն հիթերի հերթական հավաքածու է, այլև անակնկալներով լի: Խոսքը The Queen-ի երգերի քիչ հայտնի 3 տարբերակների մասին է:
Դևիդ Բոուի
Nothing Has Changed

Եվս մեկ The Best: Բոուիի Nothing Has Changed-ը լույս կտեսնի 4 տարբերակով՝ թվային, վինիլային ու CD:
Depeche Mode
Live In Berlin Soundtrack

Բացի նոր երգերից՝ ալբոմում կլինեն նաև սիրված հիթեր ու դասական գործեր:
Բրայան Ֆերրի
AVONMORE

Երգիչն այս անգամ սահմանափակվել է 2 քավերներով: Ալբոմի մյուս երգերը նոր են:
One Direction
Four

One Direction-ի նոր՝ չորրորդ ալբոմն է: Անկասկած, նոր ալբոմը ևս, ինչպես նախորդները, հաջողություն կունենա:
Pink Floyd
The Endless River

The Endless River-ի համար նյութերը գրվել են 20 տարի առաջ: Ձայնասկավառակը կազմված է 18 թրեքից, այն գրեթե ամբողջությամբ գործիքային է, միայն մեկը՝ Louder Than Words-ն է լիարժեք երգ:










































