Եվրոպական տիեզերական գործակալության գիտնականները ստացել են ձայնագրություն՝ 67P/Չուրյումովա-Գերասիմենկո գիսաստղի մակերևույթին Philae զոնդի առաջին շփումից: Ձայնագրությունը հասանելի է Rosetta առաքելության պաշտոնական բլոգում:
Ձայնային տատանումները գրանցել է SESAME գիտական սարքի 3 ցուցիչներից մեկը՝CASSE-ը:
Ձայնագրութունը վկայում է փափուկ վայրէջի մասին:
Զոնդը կոչված է ուսումնասիրելու գիսաստղի միջուկը:
Rosetta առաքելությունը գործակալության ամենահավակնոտ նախագիծն է: Տվյալներն անհրաժեշտ են պարզաբանելու Արեգակնային համակարգի էվոլյուցիոն գործընթացներն ու ջրի հայտնվելը Երկրի վրա:









































