Այն մասին լուրերը, որ Անջելինա Ջոլին գլխավոր դեր կխաղա Կլեոպատրայի մասին պատմական ֆիլմում, տարածվել է դեռ երկու տարի առաջ: Երկար ժամանակ ստուդիան չէր կարողանում գտնել համապատասխան ռեժիսորի, բայց հիմա նախագիծը մոտ է իրականացմանը: Հավանական է, որ ռեժիսորի դերում հանդես կգա «Պիի կյանքը» ֆիլմի ռեժիսոր Էնգի Լին:
The Hollywood Reporter-ին տված նոր հարցազրույցում Լին հաստատել է, որ բանակցություններ է վարում ստուդիայի հետ և պատմել է, որ մոտ ժամանակներս սկսելու է ուսումնասիրել Էրիկ Ռոտի և Բրայան Հելգելենդի գրած սցենարը՝ ըստ Սթեյսի Շիֆֆի հանրահայտ կենսագրական գրքի:
«Ես շուտով կսկսեմ կարդալ սցենարը: Կարծում եմ՝ «Կլեոպատրան» հենց այն է, ինչ ինձ հարկավոր է: Նա ոչ մի ընդհանրություն չունի այն ֆիլմերի հետ, որոնք ես նկարել եմ: Բացառապես ոչինչ, և դա հոյակապ է»,- ասել է նա:
Նախկինում ֆիլմի ռեժիսորի թեկնածուներ են եղել Փոլ Գրինգրասսը, Ջեյմս Քեմերոնը և Դեյվիդ Ֆինչերը: Վերջինս թեկնածուների թվից դուրս է եկել 2012 թ. օգոստոսին:
Անջելինա Ջոլին վերջերս է ավարտել «Մելաֆիսենտ» ֆիլմի նկարահանումները, որը Քնած Դշխուհու պատմությունն է՝ պատմված չար կախարդի տեսանկյունից: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա 2014 թ.:
Չնայած կինեմատոգրաֆից հեռանալու մասին հայտարարություններին՝ աստղը շարունակում է հավաքել նոր ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ: Նա պլանավորում է նկարահանվել «Սոլթ» ֆիլմի շարունակությունում, որը հիմա գտնվում է սցենարի մշակման փուլում, ինչպես նաև Լյուկ Բեսոնի դեռ անանուն հոգեբանական ֆիլմում:









































