ԱՄՆ հյուսիսարևելյան Նյու Յորք նահանգում չդադարող ձյան առատ տեղումների զոհերի թիվը հասել է 10-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին: Ria Novosti-ն՝ հղում անելով ամերիկյան ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Նիագարա և Էրի շրջաններում ևս 2 մարդ մահացել է գերսառեցումից:
Ձնահողմը արդեն տրանսպորտային կոլապս է առաջացրել այդ շրջանում, ձյան ծանրությունից փլվում են տների տանիքները: Նահանգի որոշ շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն:
Օդերևութաբանների տվյալներով՝ Բուֆալոյի արվարձաններում ձյան սկսվելուց ի վեր վերջին օրերին տեղացել է մինչև 2 մ ձյուն: Տեղումները կշարունակվեն, ձյան ծածկույթի հաստությունը կավելանա ևս 60-90 սանտիմետրով:








































