Հնդկաստանի ղեկավար Մանմոհան Սինգհը և Պակիստանի ղեկավար Յուսուֆ Ռեզա Գիլանին հայտարարել են, որ հաջողություն են արձանագրել «կրիկետային դիվանագիտության» հերթական փուլում` հնդկական Մոհալի քաղաքում կայացած կրիկետի խաղի ժամանակ` ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում:
«Կրիկետային դիվանագիտություն» եզրը մտցվել է շրջանառության մեջ 1980-ական թվականներին: Այն ժամանակ Պակիստանի զինվորական առաջնորդ Զիյա Ալ-Հակը սկսեց մեկնել թշնամական Հնդկաստան` կրիկետ նայելու և հնդկացի գործընկերների հետ հանդիպելու համար:
Մանմոհան Սինգհի մասնակցությամբ առաջին փուլը կայացել է 2005թ.: Հնդկաստանի ղեկավարը կրիկետ էր նայել այն ժամանակ Պակիստանի վարչապետ Փերվեզ Մուշարաֆի հետ: Կրիկետն այս երկրներում ամենատարածված և սիրված մարզաձևն է: Այդ պատճառով երկու երկրների թիմերի միջև մրցակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացնում:
«Կրիկետը դարձավ միավորող գործոն: Նա միասին նստեցրեց վարչապետներին, և ես հանդգնում եմ ասել, որ սա լավ սկիզբ է: Ինչպիսի տարբերություններ էլ որ լինեն մեր երկրների միջև, մենք պետք է գտնենք դրանց լուծման ճանապարհները»,- նշել է Հնդկաստանի վարչապետը
Պակիստանի վարչապետ Գիլանին իր հերթին ասել է, որ կողմերը պետք է կենտրոնանան ընդհանուր թշնամիների դեմ պայքարի վրա` գնաճ, աղքատություն, սով, հիվանդություններ, գործազրկություն, որպեսզի երկու երկրները ծաղկեն:








































