Ամերիկացի ինժեներները ստեղծել են կոնտակտային լինզաներ, որոնք կարող են վիզուալ տեղեկատվությունը դուրս բերել անմիջապես աչքի վրա: Նախագիծը ֆինանսավորում են ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք հուսով են ստանալ նոր սարք օդաչուների համար: Տեխնոլոգիայի մասին հայտնում է Nano Letters ամսագիրը:
Մայքլ Մաքելփինը՝ Փրինսթոնից, ու նրա գործընկերները մշակել են 3D-տպիչ, որը տպում է կոնտակտային լինզաներ 5 շերտով, որոնցից մեկը լույս է ճառագայթում աչքի մակերևույթի վրա:
Լինզաները պատրաստվում են թափանցիկ պոլիմերից, որի ներսում ներդրված են մի քանի բաղադրիչներ՝ լուսադիոդներ նանոչափերի հասնող քվանտային կետերից, օրգանական պոլիմերներ:
Ենթադրվում է, որ նոր մշակումը օգտակար կլինի առաջին հերթին օդաչուների համար՝ դրանք անմիջականորեն աչքի վրա կփոխանցեն օդաչուի ընթացքի մասին տեղեկատվություն:







































