Ինդոնեզիայի հակաահաբեկչական հատուկ գործողությունների ջոկատը երկրի արևելքում առգրավել է ավելի քան երկու տասնյակ ռումբ և 75 կգ պայթուցիկ նյութեր: Ինչպես հաղորդում է Jakarta Globe թերթը, հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են նաև ահաբեկչության մեջ կասկածվող մի քանի մարդիկ:
Հարավային Սուլավեսի Բոլանգ գյուղի ազգային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բոյ Ռաֆլի Ամարը հայտնել է, որ, ընդհանուր առմամբ, առգարվվել է 20 պայթուցիկ սարքավորում, 16 կգ ռումբ, 75 կգ պայթուցիկ նյութեր, ջիհադական գրականություն:
Սուլավեսի կղզին, որի կենտրոնական մասում բնակվում են գրեթե հավասար թվով քրիստոնեաներ և մուսուլմաններ, 2000-2002 թթ. եղել է միջհամայնքային դաժան բախումների բեմահարթակ: Վերջին տարիներին այնտեղ կրկին ակտիվացել են մուսուլման ծայրահեղականները: Երեք շաբաթ առաջ Ինդոնեզիայի նախագահը ոստիկաններին կարգադրել էր ոչնչացնել զինված գրոհայիններին Պոսոյում տեղի ունեցած հերթական փոխհրաձգությունից հետո:
Ներկայումս Ինդոնեզիայի ոստիկանությունը մի շարք գործողություններ է իրականացնում Կենտրոնական Սուլավեսիին կից շրջաններում:








































