Պաշտպանունակության զարգացման հարցում Վրաստանին օգնության տրամադրումը կնպաստի Աֆղանստանում խաղաղության հաստատման գործում նրա ջանքերին: Այս մասին հայտնել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը Գորի կատարած այցի ժամանակ,- փոխանցում է Gruziya Online-ը:
Նորլանդը շրջել է Վրաստանի ազգային պաշտպանության ակադեմիայում և հանդիպում ունեցել ակադեմիայի ղեկավարության հետ: Նա խոսել է Աֆղանստանում խաղաղությանն աջակցելու միջազգային ուժերի առաքելությանը վրացի զինծառայողների մասնակցության նշանակության,ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ակադեմիային ցուցաբերված աջակցության մասին:
Նա ցանկություն է հայտնել, որ այդ ուսումնական հաստատության զարգացման գործում իրենց ներդրումն ունենան նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրները:









































