Երկիր մոլորակի կողքով առաջիկա ժամերին կանցնի Ապոֆիս աստղաքարը, որը կարող է մեր մոլորակին սպառնալ 2036 թ.: Այս մասին հաղորդել է Կանադայի թագավորական տիեզերական հասարակության պաշտոնական ներկայացուցիչ Էնդրյու Ֆազեյկասը:
Նրա խոսքերով՝ բոլոր երկրների աստղագետներն ուշադիր կհետևեն Ապոֆիսի շարժումներին, որն այս անգամ կուղևորվի Երկիր մոլորակից 15 մլն կմ հեռու: Ապոֆիսը, որն անվանակոչվել է հին եգիպտական մթության աստծո անունով, տեսնելու հնարավորություն կունենան համացանցի օգտատերերը: Կանարյան կղզիներում տեղակայված մանրադիտակի կատարած լուսանկարները կտեղադրվեն slooh.com ինտերնետային կայքում հունվարի 10-ին՝ Օտտավայի ժամանակով ժամը 19:00-ից:
2029 թ. կանխատեսվում է աստղաքարի` Երկրին առավել մոտենալը: Այդ ժամանակ այն երկրից կգտնվի 30.000 կմ հեռավորության վրա:
Ապոֆիսը հայտնաբերվել է 2004 թ.՝ ՆԱՍԱ-ի կողմից: Կարծիք կա, որ 2036 թ. այն կհարվածի Երկիր մոլորակին, սակայն դրա հավանականությունը 1/45.000 է: Ավելի ուշ ամերիկացի աստղագետները դրա հավանականությունը կհասցնեն 1/250.000-ի:
Հետագայում այն Երկրին կմոտենա 2051, 2058, 2066, 2074 և 2089 թվականներին:
Փորձագետների հաշվարկներով` եթե Ապոֆիսը հարվածի Երկրին, ապա կարձակվի 1,6 հազար մեգատոննա էներգիա, որը տասն անգամ ավելի է, քան ջրածնային ռումբի պայթյունի հետևանքով առաջացած էներգիան:









































