«18-ամյա Ալեքսիս Վայնմանը, ով տառապում է աուտիզմով, որը բնորոշվում է շփման ֆունկցիաների և սոցիալական համագործակցության խանգարմամբ, հայտ է ներկայացրել «Միսս Ամերիկա» մրցույթին մասնակցելու համար և հաղթանակի դեպքում այդպիսի հիվանդությամբ ազգային գեղեցկության թագուհին կդառնա»,– տեղեկացնում է disabilityscoop.com-ը:
«Միսս Մոնտանա 2012» մրցույթի հաղթանակը նրան վստահություն է ներշնչել, և նա որոշել է 52 այլ ամերիկուհիների հետ միասին պայքարել «Միսս Ամերիկա» տիտղոսի համար: Եզրափակիչ անցած 14 մասնակիցներից հունվարի 12-ին լավագույնին կընտրեն առցանց տարբերակով: Ալեքսիսի մոր խոսքերով՝ «աղջիկը չի ցանկանում, որ որևէ մեկը պարտվի այս մրցույթում, այլ ցանկանում է, որ ինքը այդ մրցույթից վերադառնա առանց որևէ բանի համար զղջալու»:
Ալեքսիսը հաջողությամբ ավարտել է միջնակարգ դպրոցը, հաճախել է թատերական խմբակ և դպրոցի սպորտային թիմին աջակցող խումբ:
Աղջկա կարգախոսն է. «Նորմալը միայն աման լվացող սարքի ռեժիմն է: Փորձեք ապրել աուտիզմով»: «Միսս Մոնտանա»–ի կազմակերպիչները վստահ են, որ Ալեքսիսը լավ հանդես կգա: Նրանք ասում են, որ աղջիկը շատ խելացի է և փայլուն է պատասխանել հարցարզրույցի բոլոր հարցերին:








































