Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է հունվարի սկզբին Բարաք Օբամայի կողմից ԱՄՆ-ի բնակչության մեծամասնության համար հարկերի բարձրացման կանխարգելման օրինագիծը ստորագրելուց հետո ԱՄՆ-ի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը:
«Մենք 2013 թ. ԱՄՆ տնտեսության 2,1 % աճ ենք կանխատեսում»,- հայտարարել է ԱՄՀ նախագահ Քրիստին Լագարդը։
Փորձագետները կարծում են, որ «ֆիսկալային անդունդի» հաղթահարման վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը հնարավոր է դարձրել պահպանել կանխատեսումները: Սակայն, նրանց կարծիքով, ԱՄՆ-ի պետական պարտքի վերաբերյալ ապագա քննարկումներն ապակայունության ցուցանիշ են հանդիսանում:
Որոշ փորձագետներ նշում են, որ Օբամայի համար դժվարությունները նոր են սկսվում:









































