Friday, 03 07 2026
17:10
Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
16:30
Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Շվեյցարիայի Նախագահը` Ազգային ժողովում (տեսանյութ)

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ Միշելին Կալմի-Ռեյին:

Ողջունելով հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու առումով: ԱԺ նախագահը նշեց, որ Շվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ զգացել է, թե ինչքան լավ են տրամադրված Շվեյցարիայի իշխանությունները հայկական համայնքի եւ ընհանրապես հայ ժողովրդի նկատմամբ:

Շվեյցարիայի Համադաշնության Նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին սերտացել են, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակով տարբեր փոխայցելությունները, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը:: Նրա խոսքերով` Երեւանում դեսպանատուն բացելը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու` Շվեյցարիայի ցանկության մասին: Շվեյցարիայի Նախագահը նշեց, որ իրենք Հայաստանում իրականացնում են ծրագրեր տարբեր ոլորտներում եւ այսուհետ եւս մտադիր են շարունակել փոխգործակցությունը տարվեր ուղղություններով:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դեռ կառավարությունում աշխատած տարիներից է ծանոթ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին` նաեւ համակարգելով դրանք: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականություն. ակտիվ քայլեր են կատարվում բարեփոխումների իրականացման, մեր երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվում եվրոպական կառույցների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի հետ:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան շնորհակալ է Հայաստանին` հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացում իրեն միջնորդի դեր վստահելու համար: Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական մեծ համարձակություն դրսեւորեցին` նախաձեռնելով եւ ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` բարձր գնահատեց այդ երկրի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Նշելով, որ ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի անդամներն ակտիվորեն համագործակցում են իրենց շվեյցարացի գործընկերների հետ` ԱԺ նախագահն ընդգծեց շվեյցարական խորհրդարանի հետ կապերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այսօր առավել քան երբեւէ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը: Շվեյցարիայի Նախագահը համակարծիք էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ` կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին` իրականացնելով միջնորդական գործունեություն տարբեր երկրների միջեւ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում