Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ամերիկացի հեծանվորդ Լենս Արմսթրոնգը, որը զրկվել է «Տուր դե Ֆրանս»-ի յոթ տիտղոսներից արգելված խթանիչներ օգտագործելու ու տարածելու պատճառով, ժամանակին 250.000 դոլար գումար է առաջարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալությանը(USADA): Որպես աղբյուր՝ Lenta.ru-ն վկայակոչում է Reuters-ը:
Արմսթրոնգը խարդախ առաջարկն արել է 2004 թվականին: Նախկին հեծանվորդը ոչ ավելի, ոչ պակաս հենց գործակալության ղեկավարին է առաջարկն արել: Գործակալության ղեկավարի խոսքով՝ ինքն ուղղակի ապշել է, երբ լսել է Արմսթրոնգի առաջարկը:
Հարկ է նշել, որ առաջարկն անելիս Արմսթրոնգը ոչ թե որպես կաշառք է ներկայացրել այդ գումարը(250.000 դոլար), այլ իբրև գործակալությանը տրամադրվող օգնություն: