Ուղևորատար նավը բախվել է Նյու Յորքի ափերին: Վերջին տվյալների համաձայն՝ 17 մարդ վիրավոր է, նավը լրջորեն վնասված է:
Ականատեսները պատմում են տասնյակ վիրավոր ուղևորների մասին, որոնք պառկած են ափին՝ սպասելով օգնության: Ըստ Associated Press-ի՝ նրանցից մեկը գլխի լուրջ վնասվածք ունի:
Նավը բախվել է ափին տեղական ժամանակով ժամը 8.45-ին՝ վնասելով կորպուսի մի մասը, բայց դրա հետ մեկտեղ մնալով ջրի վրա:
Ի սկզբանե ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը պնդում էին, որ միջադեպի արդյունքում տուժել է 30-50 մարդ:











































