ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին տվյալներով՝ 2010 թ. 3,6 մլն ուսանող ընդունվել է օտար պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններ: Համեմատության համար նշենք, որ 2000 թ. աշխարհում հաշվվում էր այդպիսի 2 մլն ուսանող:
Փորձագետները նշում են, որ միգրանտ ուսանողների թիվը աճել է Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի երկրներում: Կրթություն ստանալ ցանկացողների 19 %-ը մեկնում է ԱՄՆ, 11 %-ը` Մեծ Բրիտանիա, 8 %-ը` Ավստրալիա, 7 %-ը` Ֆրանսիա, 6 %-ը` Գերմանիա և 4 %-ը` Ճապոնիա:
Արտերկրում ուսանելու առավել հաճախ մեկնում են Չինաստանից, Հնդկաստանից և Հարավային Կորեայից:









































