Իրանական Mehr տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Ռահիմին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի վարչապետ Վաել Ալ-Հալքիի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Ռահիմին ասել է, որ Իրանը ողջունում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` երկրում բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությունը:
Այս կիրակի Ասադը սիրիացի ժողովրդին ուղղված իր դիմումում ներկայացրել էր ճգնաժամից փուլ առ փուլ դուրս գալու իր ծրագիրը: Դրանով նախատեսվում է նոր կառավարության ստեղծում ու համընդհանուր համաներման հայտարարում` ազգային երկխոսության համաժողովի անցկացումից հետո:
Ինչպես զրույցի ընթացքում նկատել է Ռահիմին, ահաբեկիչներն ու արտերկրի ուժերը պետք է իմանան, որ սիրիացի ժողովուրդը ցանկանում է բարեփոխումներ ու խաղաղություն ու չի ընդունում օտարերկրյա միջնորդների:
Ռահիմին նույնպես խոսել է սիրիացի ու իրանցի պաշտոնատար անձանց հանդիպման անհրաժեշտության մասին:
Մասնավորապես, նա շոշափել է Սիրիայի վարչապետի՝ Թեհրան կատարելիք առաջիկա այցի թեման:









































