Շուկայում հայտնվելու վաճառքի առաջին հանգստյան օրերին Microsoft-ն իրացրել է Windows 8-ի շուրջ 4 մլն լիցենզիա, իսկ 40 մլն նշագծին հասել է շուկայում ծրագրային պլատֆորմի հայտնվելու առաջին ամսում` հայտնում է Windows-ի պաշտոնական բլոգը:
Windows 8-ի վաճառքի տեմպերը համապատասխանում են նրա նախորդի՝ Windows 7-ի ցուցանիշներին` հայտնում է RIA Novosti-ն:
Windows 8-ը դարձել է Microsoft-ի առաջին պլատֆորմը, որը հարմարեցված է ինչպես ավանդական անձնական համակարգիչների, այնպես էլ պլանշետների համար:
Այս համակարգի հետ մեծ հույսեր են կապում ինչպես Microsoft-ը, այնպես էլ համակարգչային սարքավորումների բազմաթիվ արտադրողներ, որոնք սպասում են, որ նորույթը կաշխուժացնի շուկան:
Windows 8-ի 60 մլն լիցենզիոն պատճենների վաճառքի մասին հայտարարել է Microsoft-ի Windows-ի մշակման ստորաբաժանման ֆինանսական տնօրեն Թամի Ռելլերը` J.P. Morgan Tech Forum-ի ամենամյա համաժողովի ժամանակ:










































