Կիպրոսին հատկացվող օգնությունը կարող է հետաձգվել մինչև մարտ, երբ կհրապարակվեն երկրի նախագահական ընտրությունների արդյունքները: Այս մասին հաղորդում է Handelsblatt թերթը՝ վկայակոչելով իրավիճակին մոտ կանգնած աղբյուրին:
Ի սկզբանե եվրոգոտու երկրիների ֆինանսների նախարարները նախատեսում էին հաստատել Կիպրոսին հատկացվող օգնությունը հունվարի 21-ին կայանալիք նիստում: Սակայն այժմ եվրոխումբը մտադիր է սպասել ընտրությունների արդյունքներին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ընդդիմությունը կարող է հաղթել Կիպրոսի գործող նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասին:
Արժույթի միջազգային հիմնադրամը պնդում է, որ անհրաժեշտ է կայուն հիմնադրամների հաշվին ռեկապիտալիզացնել Կիպրոսի բանկերը, իսկ Գերմանիան և եվրոգոտու այլ երկրներ դեմ են այդ գաղափարին:
9 միլիարդ եվրո օգնությամբ Կիպրոսը նախատեսում է աջակցել երկրի երկու խոշորագույն բանկերին: Սակայն այս գումարը բավարար չէ, քանի որ պահանջվող կապիտալը կազմում է 11 միլիարդ եվրո:







































