Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Ո՞րն է ավելի բարոյական. Ֆինանսների նախկին նախարարը՝ իր կնոջ վերաբերյալ «սենսացիոն» հրապարակումների մասին

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այն հրապարակումներին, որոնք վերաբերվում էին իր կնոջը՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանին։

«Ինձ ու իմ տիկնոջը մեղադրում են այն բանի համար, իբր ես «հատուկ» վարձատրել եմ իրեն, դեկրետի բարձր նպաստ նշանակել։ Եթե նկատել եք, որևէ հրապարակային մեկնաբանության այս լուրը ես չեմ արժանացրել։ Ճիշտն ասած՝ վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում մեր մամուլի տարբեր «սենսացիոն» հրապարակումներին։ Բայց վերջերս հասկացա, որ իմ այդ լռությունը շատերը վերագրում են ասելիք չունենալուն կամ մամուլում շահարկված միտքը սխալմամբ համարում են իրականություն։ Իմ կինը, այո, բարձր վարձատրվող իրավաբան է։

Ընդ որում, նա բարձր վարձատրվող իրավաբան էր դեռ այն ժամանակ, երբ Դավիթ Սարգսյանի կինը չէր։ Որպես պաշտոնյայի կին, վերջին 6 տարիներին ներկայացրել է իր եկամուտների հայտարարագիրը։ Յուրաքանչյուր տարի միայն իր վճարած եկամտահարկը կազմել է մոտ 10 մլն դրամ: Կարծում եմ, որ վերջին հինգ տարում շուրջ 50 մլն դրամ եկամտահարկ վճարած կինը իրավունք ունի երեխայի ծննդյան արձակուրդի համար (որն, ի դեպ, տևում է շուրջ 5 ամիս՝ 140 օր) ստանալ 12 մլն դրամ նպաստ։ Հատկապես, որ այս ամենը նախատեսված է բացառապես օրենքով։ Եվ սա հայտնի փաստ է: Մի կարևոր հանգամանք ևս։ Ֆինանսական հաշտարարի աշխատավարձը պետությունը և պետական բյուջեն չեն ձևավորում:

Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացնում են մասնավոր բանկերն ու ապահովագրական ընկերությունները, որոնց ներկայացուցիչներից էլ հիմնականում կազմված է ֆինանսական հաշտարարի գրասենյակի խորհուրդը։ Այսքանը ամբողջ այդ պատմության մասին։

Հ.Գ. Ես այսպես էլ չունեմ հարցի պատասխանը՝ ո՞րն է ավելի բարոյական. ստանալ բարձր վարձատրութու՞ն ու վճարե՞լ հասանելիք բոլոր հարկերը, թե՞ ցույց տալ անվանական մի փոքր աշխատավարձ, իսկ մնացածը ձևավորել ստվերայնորեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում