Վենեսուելայի ազգային ասամբլեան երեքշաբթի բավարարել է Ուգո Չավեսի՝ Կուբայում բուժումը շարունակելու խնդրանքը, որտեղ նա վերականգնողական բուժում է անցնում վիրահատությունից հետո,- հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Նախագահ Չավես, այս հարգարժան ասամբլեան Ձեզ տրամադրում է ամբողջ անհրաժեշտ ժամանակը հիվանդության դեմ պայքարելու համար: Վերադարձեք այն ժամանակ, երբ պատճառը կանհետանա»,- ասել է խորհրդարանի նախագահ Դիոսդադո Կաբելյոն երեքշաբթի՝ փակելով խորհրդարանական նստաշրջանը:
Չավեսը խորհրդարանականներից խնդրել է թույլ տալ բացակայելու երկրից, այդ թվում՝ հունվարի 10-ին, երբ ի սկզբանե նախատեսված էր նրա երդմնակալությունը:








































