Անգլիայի Նյուքասլի համալսարանի հետազոտողները հիպոթեզ են առաջ քաշել, որը բացատրում է, թե ինչու են երկար ժամանակ ջրում մնալուց հետո ոտքերի ու ձեռքերի մատները կնճռոտվում,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրանք ենթադրում են, որ այս ռեակցիան մարդկանց մոտ ի հայտ է եկել էվոլյուցիայի գործընթացի ժամանակ. թաց օբյեկտներն ավելի հեշտ է պահել անհավասար մակերևույթով մատներով, ասում են նրանք:
Սնունդ փնտրելիս, պարզաբանում են նրանք, ժամանակակից մարդու նախնիները ստիպված են եղել զննել ջրամբարներն ու փորփրել թաց խոտը:
Դարուփոսերը ոտքերի ու ձեռքերի մատների վրա հայտնվում են արյունատար անոթների նեղացման հետևանքով, այս գործընթացը ղեկավարում է նյարդային համակարգը:








































