Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն անդրադարձել է Լիբիայի ապստամբներին զենք տրամադրելու հարցին, որը քննարկվում է համաշխարհային լիդերների և մամուլի կողմից: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Ռասմուսենը նշել է, որ Լիբիայում ՆԱՏՕ-ի հիմնական նպատակը խաղաղ բնակչությանը պաշտպանելն է, այլ ոչ թե կողմերից մեկին զենք տրամադրելը: Ընդ որում, նա հատուկ շեշտել է, որ ՄԱԿ-ի բանաձևը սահմանում է զենքի ներկրման պատժամիջոց. «Պատժամիջոցի իմաստն այն է, որ դադարեցվի զենքի ներհոսքն այդ երկիր»,- եզրափակել է Ռասմուսենը:
Հիշեցնենք, որ ապստամբներին զենք տրամադրելուն դեմ են հանդես գալիս Թուրքիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգինա, Դանիան և մի շարք այլ երկրներ, իսկ կողմ են Ֆրանսիան, ԱՄՆ-ը, որոնք չեն բացառել նման հնարավորությունը:









































