Նորվեգիայի խոշորագույն Statoil նավթագազային ընկերությունը մտադիր է Արկտիկայում իր արդյունահանման հզորությունը մեծացնելու համար 5.72 մլրդ դոլար ծախսել: Խոսքը Աաստա Հանսին հանքավայրի մասին է, որը,մասնագետների գնահատականներով, կարող է պարունակե ամենաքիչը 47 մլրդ խ. մ գազ,- հայտնում է Reuters-ը:
Աաստա Հանսին հանքավայրը երկրորդն է Արկտիկայի նորվեգական հատվածում ընկերության գազային նախագծերի ծավալով: Սպասվում է, որ վառելիքի առաջին արդյունահանումը, որը կկատարվի Spar տիպի պլատֆորմի օգտագործումով, կլինի 2017-ի երրորդ եռամսյակում:
Հանքավայրից ափ գազը հասցնելու համար կկառուցվի 480 կմ երկարությամբ գազատար:








































