ՀԱՀ-ի ամենաաղքատ մարզերից մեկի՝ Արևելակապսյան նահանգի հղի կանայք հղիության շրջանում ոգելից խմիչք են օգտագործում, հատկապես՝ էլեկտրոլիտներ պարունակող կեղծ վիսկի՝ հաշմանդամ երեխաներ ունենալու համար, որպեսզի բարձրանա երիտասարդ մայրերին տրվող նպաստի չափը:
Նրանցից շատերը օրական խմում են 5-6 շիշ շագանակագույն գարեջուր, որը գնում են անօրինական գիշերային ակումբներից, հաղորդում է Sky News լրատվական կայքը:
Ըստ Համաշխարհային առողջապահական կազմակերպության՝ այս շրջանում շատ են FASD ախտորոշում ունեցող նորածինները: Նման երեխաներն ունեն ֆիզիկական այլանդակության, ինչպես նաև խոսակցական և վարքի հետ կապված խնդիրներ:
ՀԱՀ-ում բնակվող ընտանիքները հաշմանդամ երեխաների համար ստանում են 1200 ռենդ՝ 200 ԱՄՆ դոլար նպաստ:







































