Տղամարդկանց մոտ սեքսից հետո օրգազմի հետ միասին օքսիտացինի և սերոտոնինի արտահոսքը քնկոտություն է առաջացնում: Արյան մեջ հենց այս հորմոնների ավելցուկն է պատճառ հանդիսանում, որ տղամարդիկ սեքսից հետո արագ քնում են, իսկ կանայք, ընդհակառակը, ցանկանում են քննարկել բոլոր խնդիրները:
Ինչպես գրում են արտասահմանյան ԶԼՄ-ները, այս մասին են վկայում ֆրանսիացի գիտնականների անցկացրած ուսումնասիրությունների արդյունքները:
Զուգահեռաբար Միչիգանի համալսարանի գիտնականների կատարած ուսումնասիրությունը պարզել է, որ կանանց մեծամասնությանը վիրավորում է այն փաստը, որ տղամարդիկ սեքսից հետո վայրկենապես «անջատվում» են և չեն ցանկանում արթուն մնալ իրենց հետ:








































