Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանպարաստը ամերիկացի պաշտոնյաներին կոչ է արել դադարեցնել իրենց ռազմատենչ քաղաքականությունն ազգերի դեմ՝ աշխարհի ատելությունը Վաշինգտոնի հանդեպ նվազեցնելու համար: Այս մասին հայտնում է իրանական Press TV-ն:
Ամենշաբաթյա մամլո ասուլիսի ժամանակ Մեհմանպարաստը հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կփոխի իր դիրքորոշումն աշխարհի ազգերի հանդեպ և պատերազմի փոխարեն խաղաղություն կփնտրի:
Նա ամերիկյան իշխանություններին խորհուրդ է տվել հարգել այլ ազգերի իրավունքներն ու չմիջամտել նրանց գործերին:
Մեկնաբանելով Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Չակ Հեյգելի թեկնածությունը, Մեհմանպարաստը հույս է հայտնել, որ նրա հաստատման դեպքում գործնական փոփոխություններ տեղի կունենան ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ:








































