Թուրք ականավոր քաղաքական գործիչ, «Ազգայնական շարժում» կուսակցությունից Թուրքայի խոհրդարանի պատգամավոր Ահմեդ Քենան Տանրիկուլուն տեղական Ortadogu (Մերձավոր Արևելք) daily պարբերականի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ հարևանների հետ Թուրքիայի վարած սխալ արտաքին քաղաքականությունը վտանգել է երկրի քաղաքական կայունությունը:
Նրա խոսքերով՝ Թուրքիայի ներքին և արտաքին քաոսային քաղաքական իրավիճակը երկրի տնտեսությունը կանգնեցրել է մասնատման եզրին:
Ըստ պատգամավորի՝ սրա պատճառը նոր Սահմանադրության մշակման խափանումներն են և երկրի ներսում ահաբեկչական սպառնալիքի աճը, հարևանների նկատմամբ սադրիչ և սխալ քաղաքականությունը:
Նա անդրադարձել է նաև թանկացումներին, ծանր հարկերին, խոսել է կառավարության վարած սխալ տնտեսական քաղաքականության վերաբերյալ ժողովրդի ունեցած դժգոհությունից:









































