Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն և Միլանի «Ինտեր»-ի կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիան այլևս չեն կասկածվում պայմանավորված խաղերի կազմակերպան մեջ: Այդ մասին տեղեկացնում է իտալական մամուլը: Կոնտեից և Ռանոկիաից հանվել են բոլոր մեղադրանքները: Միևնույն ժամանակ և՛ ֆուտբոլիստը, և ՛մարզիչը կարող են հրավիրվել ԻՖՖ՝ որպես վկա:
Հիշեցնենք, որ Կոնտեն մարզել է «Բարի»-ն, իսկ Ռանոկիան հանդես է եկել այդ թիմի կազմում, որը մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ: Ամռանը Կոնտեն որակազրկվել էր 4 ամսով այն բանի համար, որ չի հաղորդել պայմանավորված խաղերի անցկացման մասին «Սիենա»-ն գլխավորելու ժամանակ:









































