Թեեւ Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, սակայն Ազատության հրապարակում այդ ակցիան շարունակվելու է:
Այս անգամ, սակայն, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդի փոխարեն հացադուլի են նստելու նրանց հարող ընդդիմադիր մտավորականները:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանն այսօր տեղեկացրեց, որ ընդդիմադիր մտավորականները, երեք օրը մեկ փոխելով իրար, շարունակում են պայքարել ժողովրդի բարօրության համար:
Ըստ տիկին Հակոբյանի, մտավորականներն այդպես կփորձեն իշխանություններին հասկացնել, որ այս երկրում չի վերջացել հասարակությունը: