Աստղագետները հայտնաբերել են այն բանի ապացույցը, որ մեր գալակտիկայում կա գրեթե 17 մլրդ մոլորակ, որոնք նման են Երկրին: Նրանց մեծ մասի վրա բարձր ջերմաստիճանի պատճառով ջուրը բացակայում է, և կյանք լինել չի կարող:
Ամերիկյան աստղագիտական ընկերության նիստի ժամանակ հետազոտության հեղինակները պատմել են, որ NASA-ի տիեզերական աստղադիտարանը ուսումնասիրել է Հարդագողի ճանապարհի աստղերի մի մասը, որոնք չափերով մոտավորապես նման են եղել Արևին: Պարզվել է՝ ուսումնասիրվածներից յուրաքանչյուր 6-րդի մոտակայքում կա մոլորակ, որը չափերով նման է Երկրին: Այս եզրակացությունները գիտնականները տարածել են ամբողջ գալակտիկայի վերաբերմամբ: Այս կերպ է առաջացել Երկրի նման 17 մլրդ մոլորակների մասին ենթադրությունը:









































