Թուրքիայում ձյան առատ տեղումները հարյուրավոր գյուղեր են մեկուսացրել արտաքին աշխարհից: Ճանապարհները անանցանելի են: 19 նահանգների, այդ թվում Ստամբուլի դպրոցներում ցուրտ եղանակի պատճառով դպրոցները ժամանակավորապես փակվել են: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Առաջիկայում տեղումների առատություն է կանխատեսվում արևելյան Մարմարա տարածաշրջանում, Սև ծովի տարածաշրջանի արևմտյան, կենտրոնական և արևելյան ափերին, Անատոլիայի արևելյան և հարավային հատվածներում:
Քաղաքացիներին, առաջին հերթին` վարորդներին նախազգուշացվել է ձնահյուսքերի, ճանապարհների սառցակալման, տեսանելիության ցածր լինելու մասին:











































