2013 թ. ՌԴ օդատիեզերական պաշտպանության զորքերի ռադիոտեխնիկական ստորաբաժանումները կհարստացվեն 20 նոր ռադիոտեղորոշիչ կայաններով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով օդատիեզերական պաշտպանության զորքերի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Զոլոտուխինին:
Նա նշել է, որ լինելու են նաև արդիականացված ռադիոտեղորոշիչ միջոցներ («Դեսնա», «Կաստա» և այլն):
Զոլոտուխինը մեկնաբանել է, որ ռադիոտեղորոշիչ կայանները նախատեսված են թիրախները բացահայտելու, գրավելու, ընտրելու համար:







































