Ճապոնիայի ԱԳՆ-ն դժգոհություն է հայտնել Չինաստանի դեսպանին կապված վիճելի կղզիների մոտակայքում չինական նավերի առկայության հետ: Սա Ճապոնիայի կողմից առաջին բողոքի արտահայտությունն էր այդ կղզիների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ այն բանից հետո, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Սինձո Աբեն:
Ճապոնական ԱԳՆ-ն չինացի դեսպանի միջոցով պահանջել է, որ Չինաստանը դադարեցնի նավեր ուղարկել Ճապոնիայի կողմից վերահսկվող Սենկակուա կղզու մոտ:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ դեսպանը ի պատասխան կրկնել է Պեկինի դժգոհությունները այդ կղզիների վերաբերյալ, որոնք Չինաստանում անվանում են Դյաոյույդաո: Չինաստանը պնդում է, որ կղզիները գրավվել են ճապոնացիների կողմից 19-րդ դարում և պետք է վերադարձվեն:









































