Իրաքի փոխվարչապետը նախազգուշացրել է, որ ներկա քաղաքականությունը շարունակելու դեպքում Իրաքը Սիրիայից վատ իրավիճակում կհայտնվի:
«Իրաքում ստատուս քվոյի շարունակությունը միայն կբարդացնի ամեն ինչ»,- հայտնել է Սալեհ Ալ-Մուլթաքը «Անադոլու» գործակալությանը:
«Երբ ամեն ինչ վերահսկողությունից դուրս գա, Իրաքը կհայտնվի աշխարհում նախադեպը չունեցող իրավիճակում: Իրաքցիներն իրենց զգում են վիթխարի բռնակալության ներքո»,- ասել է սուննի Ալ-Մուլթաքը՝ մատնանշելով սուննիների բողոքի ցույցերը երկրով մեկ, որոնցով նրանք իրենց դժգոհությունն են արտահայտում շիա իշխանություններից:
Վերջին բռնկումների պատճառը ֆինանսների սուննի նախարարի թիկնապահների ձերբակալությունն էր: Փոխվարչապետը կարծում է, որ մեծ աղետ է սպասվում Իրաքում, նույնիսկ ավելի մեծ, քան 2006-ի և 2007-ին գրանցվածները:
Նրա խոսքով՝ վարչապետ Նուրի Ալ-Մալիկիի անհաջող քաղաքականությունը մեծապես վնասում է երկրի ազգային միասնությանը և հարևանների հետ հարաբերություններին:







































