Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է Րաֆֆի Հովհաննիսյանի` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ ցուցաբերած մտահոգությանը:
Հիշեցնենք, որ օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը անդրադառնալով Հայստանում հանքարդյունաբերության ոլորտին նշել էր, որ վերջին ժամանակահատվածում մենք ականատեսն ենք պետական շահի պատրվակով սոսկալի խախտումների, պատմական հուշարձանների ավերածությունների, ընդարձակ և զարգացող էկոհամակարգերի ոչնչացման: Հայաստանում լճերը, փարթամ անտառների փոխարեն, շրջապատված են վտանգավոր արտանետումներով: Մեր հայրենիքը թունավորվում է»:
Սերժ Թանկյանին Րաֆֆի Հովհաննիսյանի այս մտահոգությունը ոգևորել է և երաժիշտը Facebook-ի իր էջում գրել է.
«Հուսով եմ` վայելում եք արձակուրդները 🙂
Չափազանց խրախուսելի է տեսնել Հայաստանում նախագահի թեկնածու, ինչպիսին է Րաֆֆի Հովհաննիսյանը` Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը, ով գտնում է, որ անհրաժեշտ է պահպանել Թեղուտի անտառն ու շրջակա միջավայրը: Արդար տնտեսական առաջընթացը բոլորի համար կարող է համատեղվել բնապահպանական կայունության եւ էկոլոգիական պատասխանատվության հետ»:








































