Ուկրաինայի հավաքականի հարձակվող Անդրեյ Շևչենկոն կարծիք է հայտնել Լեո Մեսսիի մասին, ով 4-րդ անգամ անընդմեջ նվաճեց «Ոսկե գնդակ»-ը:
«Կարծում եմ՝ երեք թեկնածուներն էլ վառ անհատականություններ էին, բայց Մեսսին յուրահատուկ խաղ էր ցուցադրել 2012-ին: 91 գոլ մեկ տարում խփելը ինչ-որ անհավատալի բան է:
Մեսսին ու Քրիշտիանու Ռոնալդուն մեծ ֆուտբոլիստներ են, բայց Լեոն պարզապես հիասքանչ խաղացող է», – Շևչենկոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:







































