Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր` հունվարի 8-ին, ժամը 12:00-ին գումարվելու է նիստ, որի ընթացքում քննարկվելու են Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրություններում որպես Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համար քաղաքացիների կողմից ներկայացված փաստաթղթերը:
ԿԸՀ-ն նիստին է հրավիրել իրենց թեկնածությունն առաջադրած այն քաղաքացիներին, ովքեր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը չեն ներկայացրել հանձնաժողով:
Նիստին հրավիրվել են՝ Տարոն Կոլյայի Աբրահամյանը, Ռոբերտ Էդուարդի Ահարոնյանը, Ռուբեն Լեվի Այվազյանը, Մհեր Արամայիսի Հայրապետյանը, Արամ Սերգեյի Հարությունյանը, Նարինե Հովհաննեսի Մկրտչյանը, Պավլիկ Վասպուրի Սարգսյանը և Ռոբերտ Յաշայի Սիմոնյանը:
Նշենք, որ այս թեկնածուները ԿԸՀ չեն ներկայացրել ընտրագրավի վճարման անդորրագիրը:








































