Գերմանացի կիսապաշտպան Լուկաշ Պոդոլսկին հունվարին կարող է հեռանալ «Արսենալ»-ից:
«Ակնհայտ է, որ ես դժգոհ եմ գործերիս ներկայիս ընթացքից: Տեսնենք, թե ինչ կկատարվի հունվարին: Դժվար է, երբ հնարավոր չէ անել այն, ինչ սիրում ես` չիմանալով պատճառը:
Բայց դա մարզչիս` Արսեն Վենգերի մեղավորությունն է: Ինչպե՞ս կարելի է ցուցադրել լավագույն խաղային որակները, եթե խաղադաշտում անցկացնում ես ընդամենը 8-10 րոպե»,- Mediaset-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Նշենք, որ ավելի վաղ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր Միլանի «Ինտեր»-ը:






































