Արգենտինացի փորձագետների խումբը, ովքեր աշխատում են Մեքսիկայում անհետացած ուսանողների որոնման ուղղությամբ, հանգել են այն եզրակացության, որ անալիզի համար իրենց փոխանցված աճյունները չեն պատկանում անհետացած ուսանողներին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Համաձայն ԱՄՆ-ի The Bode Technology Group լաբորատորիայից ստացված տվյալների՝ 24 աճյուններից ոչ մեկում չի հայտնաբերվել նմանություն 43 ուսանողների հետ: Անալիզի են ենթարկվել 30 աճյուններից 24-ը»,- ասվում է հաղորդագրությունում:









































