Հեծանվով կամ ոտքով զբոսանքը օրվա մութ ժամերին բավականին վտանգավոր զբաղմունք է, քանի որ մարդը վարորդների համար գրեթե անտեսանելի է: Լուծում կարող է դառնալ լուսադիոդային ներկառուցված համակարգով բաճկոնը՝ հայտնում է Novate.ru-ն:
Supaheroe բաճկոնը կրողին նկատելի կդարձնի մթության մեջ: Այն ներկայացրել են Utope ընկերության դիզայներները: Այն չի սահմանափակում շարժումները, պատրաստված է բամբակից:
Նշվում է, որ լույսերը կարող են վառվել մշտական կամ թարթող ռեժիմներով:
Բաճկոնի հետ առաջարկվում է նաև լուսադիոդներով գոտի և պայուսակի ուսակալ:












































