Կամերունի դատարանի կարգադրել է բանտից ազատ արձակել երկու տղամարդու, որոնք դատապարտվել էին կանացի հագուստ հագնելու և շպարի միջոցներ կիրառելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն: Նրանց դատապարտել էին 5 տարվա ազատազրկման: Դա համապատասխան հոդվածով նախատեսվող առավելագույն պատժաչափն է:
Դատավճռի կայացումից մեկ տարի անց նրանց փաստաբանն ապացուցել է, որ իր պաշտպանյալների միջև սեռական կապի մասին վկայող փաստեր քննությունը չի ներկայացրել:
Նշենք, որ երեք շաբաթ առաջ էլ Կամերունի մայրաքաղաք Յաունդեի դատարանը 5 տարվա ազատազրկման դատավճիռ է կայացրել համանման գործով: Այս դեպքում մեղադրական վճռի համար հիմք է հանդիսացել «Ես սիրում եմ քեզ»հաղորդագրությունը, որը տղամարդն ուղարկել էր ընկերոջ բջջայինին:







































