Israel Aerospace Industries-ը նոյեմբերի 10-ին իրականացրել է ծովային զենիթային հրթիռ Barak 8-ի փորձարկումները: Ընկերության մամլո ասուլիսում նշվել է, որ հրթիռի արձակումը բարեհաջող է անցել:
Փորձարկման ընթացքում արձակվել է նաև ուսումնական թիրախ`որպես հակառակորդի ինքաթիռ: Elta արտադրողի ռադարը հայտնաբերել է թիրախը, որից հետո հրթիռը ոչնչացրել է այն:
Նշվում է, որ Barak 8 հրթիռը կարող է հայտնաբերել ոչ միայն ինքնաթիռներ, այլև գերձայնային հականավային հրթիռներ:








































