ՀԱՄԱՍ իսլամիստական շարժումը և քաղաքական կուսակցությունը քննադատել է Պաղեստինի Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասին կեղծ հայտարարությունների համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ Աբասը ՀԱՄԱՍ-ին մեղադրել է ազգային միաբանության ձեռքբերման ջանքերը ոչնչացնելու մեջ` հայտարարելով, որ իսլամիստները պատասխանատու են ՖԱԹՀ-ի առաջնորդների վրա հարձակվելու համար:
«Աբասի ելույթը ստի, վիրավորանքների և ապատեղեկատվության սարդոստայն է»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Մուշիր էլ-Մասրին:
Նա Պաղեստինի ղեկավարին «աղանդավոր և պարտիզան» է անվանել:







































