Հեբեյ նահանգի հիվանդանոցներում սեքսի համար հատուկ սենյակներ են ստեղծվել: Դրանք պատրաստված են այնպես, որ «հիվանդները», որոնց այնտեղ են տարել, իրենց հնարավորինս ռոմանտիկ զգան:
The Huffington Post-ի հաղորդմամբ՝ այդպիսի սենյակներում մեծ, կլոր, երկտեղանոց մահճակալ կա: Լուսավորությունը կարմիր է, իսկ հատուկ զգեստապահարանը լի է տարբեր սեքս-խաղալիքներով ու էրոտիկ հագուստներով:
Նաև պոռնոյի և տեսահրահանգների մեծ հավաքածու կա, որոնք պատմում են սեքսուալ դիրքերի ու հնարքների մասին:
Բժիշկները բացատրում են, որ հիվանդանոցի սեքս-սենյակները պետք են զույգերին սովորեցնելու համար, որ նրանք երեխա բեղմնավորեն այն ժամանակ, երբ իսկապես ուզում են:
Ռոմանտիկ հիվանդասենյակում մեկ գիշերն արժե 140 դոլար այն դեպքում, երբ չինացիների միջին աշխատավարձը քաղաքներում 730 դոլար է:









































